Կարևոր իրադարձություններ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պատվիրակությունը Իրանում էր (լուսանկարներ)

06 Սեպտեմբեր, 2023 12:36
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պատվիրակությունը Իրանում էր (լուսանկարներ)

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։

«ՀԱՓԿ» պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Քուրդիստան նահանգում իրականացվող ականազերծման գործողությունների տարածք՝ ծանոթացել մաքրման մեթոդներին և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին։

Այցի ընթացքում կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և Իրանի Իսլամական Հանրապետության Հակաականային գործունեության կենտրոնի (ԻԻՀՀԳԿ) առաջին աշխատաժողովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԻԻՀՀԳԿ մասնագետների կողմից ՀՀ-ում «ՀԱՓԿ» հրահանգիչների համար պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման վերապատրաստման, ինչպես նաև ԻԻՀ միջազգային մասնագիտացված ուսումնական հաստատությունում հումանիտար ականազերծման և պայթուցիկ զինամթերքի ոչնչացման դասընթացների հնարավոր կազմակերպման հարցը։

Միաժամանակ քննարկվել է ԻԻՀՀԳԿ կողմից ՀՀ-ում հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնելու և, հնարավորության պարագայում, Իրանի հակաականային ոլորտի փորձագետներից բաղկացած պատվիրակության Հայաստան ժամանման հարցը:

Աշխատաժողովի արդյունքում կազմված արձանագրությունը երկուստեք ստորագրվել է։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին