Կարևոր իրադարձություններ

Դպրոցի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

01 Սեպտեմբեր, 2023 16:52
Դպրոցի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ուզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով։

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց:

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, շնորհավորել բոլորին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին