Ինչպես փոխանցում է «Bagramyan26» տելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, երեկ գիշերվանից լուրեր են շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տալու։
Ըստ շրջանառվող լուրերի`նա լիազորությունները փոխանցելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարին։
Shabat.am-ը կապ հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի հետ, որը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը։
«Այս պահին չեմ կարող այդ տեղեկությունը մեկնաբանել, սպասենք պաշտոնական հաղորդագրությանը»,-ասաց Հարությունյանի խորհրդականը։