Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձորում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է (լուսանկարներ)

22 Օգոստոս, 2023 15:46
Եղեգնաձորում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր):

Մասնավորապես՝

արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

առաստաղներն ապահով չեն, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

արտադրամասը չունի անձնակազմի համար հանդերձարան, լվացարան, ձեռքերի չորացման հիգիենիկ սարքեր: 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին