Քիմ Քարդաշյանն ու նրա դուստրը` փոքրիկ Նորթը, Քիմի ընկերուհին և նրա երեխան այցելել են գյուղատնտեսական շուկա, որտեղ նրանք մի քանի դդում են ձեռք բերել: Դդումներից յուրաքանչյուրը պետք է դառնա Ջեքի հայտնի լուսատուն: Այս մասին Քարդաշյանը հայտնել է Instagram-ի իր էջում:
Նա սոցկայքում երկամյա Նորթի մի քանի լուսանկար է հրապարակել: Դրանցից մեկում Նորթն ու նրա ընկերուհին նստած են դդումների վրա, և նրանց դեմքերը զարդարված են ակվագրիմով:
«Լավագույն ընկերուհիները դդմի ֆերմայում»,- այպես է լուսանկարը մակագրել Քիմը: