Կարևոր իրադարձություններ

Երևանում կանցկացվի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտների 3–րդ ֆորումը

20 Հոկտեմբեր, 2015 18:35
Երևանում կանցկացվի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտների 3–րդ ֆորումը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 22-24-ը կանցկացվի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ ապի վարչությունը, միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 50 երկրներից: Ֆորումի բացման արարողությանը ելույթներով հանդես կգան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը: Ֆորումի ընթացքում քննարկվելու են նաև մի շարք տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Ֆորումի բացման արարողությանը կհաջորդի Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը և այդ առիթով «Հայփոստի» կողմից թողարկված նամականիշի մարման արարողությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին