Վերջին շրջանում ավելի են սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղիղ սպառնալիքները: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հիշում եք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց անգամ, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում 29 հազար կմ-ի վրա հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը, հռետորաբանությունը կա, և, միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկները, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու առաջարկները»։
Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ։