Կարևոր իրադարձություններ

Վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի կեսից

13 Մարտ, 2023 14:03
Վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի կեսից

Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի կեսից։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Քանի որ կա ցրտահարության վտանգ, ցանքը նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում։ 

Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +12-ից +15°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7-ից +10°C)։

Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +6-ից +11°C, տեղ-տեղ՝ +12-ից +14°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև 0․․․-4°C։ Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-61մմ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին