Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի «ռեինտեգրացիայի» հետ կապված. «Փաստ»

09 Մարտ, 2023 08:38
Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի «ռեինտեգրացիայի» հետ կապված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչ Արցախում ամենաբարձր մակարդակով ակնարկում են Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը ընդունելի համարող ինչ-որ ուժերի կամ անհատների առկայության հնարավորության մասին, վերջին երկու ամիսներին Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» հետ կապված։ Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տարբեր «էքսպերտների» միջոցով հանրային հարթակում և խոսույթում «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել։

Հասկանալի է, որ այդ բոլոր «էքսպերտները» իշխանական սազանդարներն են, թեպետ բռնատիրական Ադրբեջանում դժվար է իրական անկախ կամ, առավել ևս, ընդդիմադիր հայացք ունեցող պատկերացնել: Մասնավորաբար, մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ ադրբեջանցի «փորձագետները» փորձում են ամեն ինչ ներկայացնել որպես բացառապես Ադրբեջանի տիրույթում կարգավորվող հարց՝ նշելով դրանց «ուղիներն ու ճանապարհները»։
 
Նշվում է, որ արցախահայության հետ սկզբնական երկխոսությունը պետք է սկսել ՀԿ սեկտորի և քաղհասարակության ներկայացուցիչների շրջանակում, ընդգծում, որ Արցախում տիրապետող են Հայաստանի ոչ իշխանական դաշտից ու Սփյուռքից հնչող թեզերը, որոնք էլ, ըստ նրանց, իբր «ազդում են արցախցիների իրական կարծիքի վրա և կաշկանդում նրանց»։

Հատկանշական է, որ ադրբեջանական շրջանակներն իրենց առաջ քաշած քարոզչական պնդումներում շեշտում են, թե Հայաստանից հնչող հակաադրբեջանական հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել (խոսքն ընդդիմության դիրքորոշումների մասին է)։ Ի դեպ, հատուկ նշվում է, որ հիմնականում հենց այդ կարծիքներն են վնասում Արցախի «ռեինտեգրմանն» ու, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին