Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Դեպի Հայաստան ուղևորահոսքը նախորդ տարվա համեմատ պակասել է. ՀՀ քաղավիացիա

20 Հոկտեմբեր, 2015 11:32
Դեպի Հայաստան ուղևորահոսքը նախորդ տարվա համեմատ պակասել է. ՀՀ քաղավիացիա

Հայաստան ինչպես ուղևորահոսքը, այնպես էլ թռիչքների քանակը պակասել է առաջին 9 ամիսների տվյալներով: Այս մասին են վկայում «Զվարթնոց» օդանավակայանի 2014-2015 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսների հիմնական արտադրական ցուցանիշները, որոնք ներկայացրել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը:


Այսպես. նշված ժամանակահատվածում ՀՀ ժամանած ուղևորների թիվը կազմում է 702 հազար 004 մարդ` նախորդ տարվա 762 հազար 157-ի փոխարեն:


Ընդհանուր ուղևորահոսքը 2014-ին կազմել է 1 միլիոն 573 հազար 109 մարդ, 2015-ին` 1 միլիոն 440 հազար 227 մարդ:


Պակասել են նաև առաքված բեռների ցուցանիշները. 2014-ին՝ 5281 տոննա, 2015-ին՝ 4048,


Թռիչք-վայրէջքների ցուցանիշները. 8 083 հատ` 2014-ին այս տարվա 6 830-ի փոխարեն:


«Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը 2014-ին եղել է` 15 հազար 019 մարդ` այս տարվա 14 հազար 855-ի փոխարեն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին