«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վերջին մի քանի օրերին կտրուկ ակտիվացել է Սամվել Բաբայանը, որը մի քանի հայտարարություններով և ֆեյսբուքյան գրառումներով փորձում է գնահատականներ հնչեցնել ներկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, նա առաջիկայում Ստեփանակերտում հանրահավաք է նախատեսում։
Արցախում նախատեսվող հանրահավաքի հետ կապված տեսակետ կա, որ այն ոչ թե կոնկրետ քաղաքական նշանակություն և ուղերձ ունի, այլ ընդամենն ուժի ցուցադրություն է. այդ կերպ Բաբայանը ցանկանում է ապահովել քաղաքական որոշակի կապիտալ՝ հետագայում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջ նոր նախապայման դնելու նպատակով։
Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է նաև, որ այն շրջանակները, որոնք 2020 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանին աջակցել էին, ներկայումս գտնվում են կա՛մ Արայիկ Հարությունյանի վերահսկողության ներքո, կա՛մ որևէ քաղաքական ակտիվություն չեն դրսևորում»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: