Կարևոր իրադարձություններ

Պարզվել է Գեղարքունիքում վրաերթ կատարած վարորդի և մահացած հետիոտնի ինքնությունը

09 Սեպտեմբեր, 2022 22:53
Պարզվել է  Գեղարքունիքում վրաերթ կատարած վարորդի և մահացած հետիոտնի ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 8–ին, Գեղարքունիքի մարզում վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: 

Աղբյուրի հաղորդմամբ, պարզվել է՝ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 23-ամյա Մարտին Ս.-ն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 75-ամյա Սիրանուշ Խ.-ն: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

 

Լրահոս

Դիտել ավելին