Կարևոր իրադարձություններ

Արոնյանը հաղթել է Ֆրանսիան ներկայացնող շախմատիստին

09 Սեպտեմբեր, 2022 11:17
Արոնյանը հաղթել է Ֆրանսիան ներկայացնող շախմատիստին

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց այս մրցաշարում:

Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

Պարտիայի 49-րդ քայլին ֆրանսիացին անձնատուր եղավ:

Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարը 4 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է:

Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ:

Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:




 

Լրահոս

Դիտել ավելին