Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում. «Հրապարակ

09 Սեպտեմբեր, 2022 08:55
Ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում. «Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Շատերը կարծում են, թե նախկին նախագահներն ահռելի ֆինանսական միջոցներ ունեն եւ ոչինչ չեն խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում` անսահմանափակ փող են ծախսում եւ անգամ հանրահավաքների մասնակիցներին են փողով բերում: Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում, եւ նրանց թիմերում ամեն դրամը հաշվում են: Իսկ համատեղ գործողությունների ժամանակ համաչափորեն բաշխում են բոլոր ծախսերը: Երբեմն էլ տարաձայնություններ են ծագում, թե ով պետք է հոգա պայքարի ծախսերը, եւ ինչպես պետք է բաշխվեն թիմերի պարտականությունները:

Հուլիսի 19-ին, եթե հիշում եք, ընդդիմությունը հայտարարեց, թե շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հուլիսի 21-ին ծրագրած հավաքը: Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում կողմերը համաձայնության չեն եկել, թե ով պետք է այդ անգամ հոգա հանրահավաքի ծախսերը: Իսկ հիմնական ծախսը բեմի եւ տեխնիկական միջոցների տեղադրման հետ է կապված։

Մենք փորձեցինք շարժման մաս կազմող ուժերի ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ, սակայն թիմերի ամենաակտիվ գործիչները` Արսեն Բաբայանը, Արմեն Աշոտյանը, Ագնեսա Խամոյանը, ասացին, որ իրենք ֆինանսական հարցերում ներգրավված չեն, չեն կարող ասել։Այնուամենայնիվ պարզեցինք, որ մեկ օրով Ֆրանսիայի հրապարակում բեմ եւ տեխնիկա տեղադրելն արժե 1 մլն 700 հազար դրամ։ Այս գումարը համատեղ հանրահավաքների ժամանակ կիսվում է` կեսը վճարում է Սերժ Սարգսյանի գրասենյակը, կեսը` Ռոբերտ Քոչարյանի»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին