Կարևոր իրադարձություններ

Վարոդներին հուշող լուսային ազդանշան է գործարկվել (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2022 16:42
Վարոդներին հուշող լուսային ազդանշան է գործարկվել (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:

Առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն իրականացվել է Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին