Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Վանաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

06 Սեպտեմբեր, 2022 11:35
Վանաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի դին՝ «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00:30-ին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն քաղաքի 31-ամյա բնակիչ է:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի Ուկրաինական պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացի նշված անձանց միջև, որի ընթացքում 31-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 32-ամյա համաքաղաքացու ձախ թիակի հատվածին ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 31-ամյա տղամարդուն, ինչպես նաև՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին