Կարևոր իրադարձություններ

Քանի կանգառասրահ է արդեն տեղադրվել Երևանում

05 Սեպտեմբեր, 2022 14:42
 Քանի կանգառասրահ է արդեն տեղադրվել Երևանում

Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ:

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում:

Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրի շրջանակում տեղադրվել է 10 նոր կանգառասրահ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացիկ տարում քաղաքապետարանի լրացուցիչ ծրագրով Երևանում կտեղադրվի ևս 30 նոր կանգառասրահ, որոշ վարչական շրջաններ աշխատանքները կիրականացնեն նաև սեփական միջոցներով:

Անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ աջակողմյան մշտական երթևեկությամբ ապահովված խաչմերուկները լուսացուցային համապատասխան ազդանշանով կահավորելու ուղղությամբ:

Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առաջին՝ Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների և Արշակունյաց պողոտայի հատման խաչմերուկում միացումն արդեն տրված է: Գործընթացը կշարունակվի հաջորդաբար բոլոր խաչմերուկներում:

 

Լրահոս

Դիտել ավելին