Կարևոր իրադարձություններ

Եթե ստանդարտները բացակայում են, վերածվում են սուրմալուների. Անդրանիկ Քոչարյան

05 Սեպտեմբեր, 2022 14:28
Եթե ստանդարտները բացակայում են, վերածվում են սուրմալուների. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ այս փաթեթը ուղղակի առնչություն ունի երկրի անվտանգության և քաղաքացիների պաշտպանվածության հետ:

«Մեր հանձնաժողովի նիստում քննարկում ենք մի նախաձեռնություն, որն առաջին հայացքից գուցե շատերը չընկալեն, թե սա ինչ նոր ընթացք է ապահովելու մեր երկրի անվտանգության ոլորտի համար:

Ես համոզված եմ, որ հիմա կսկսվեն մեր բացակայող ընդդիմադիր գործիչների կողմից ահաբեկչության դրսևորումներ, որ այս օրենքն անում են, որ մեր ազնիվ ցեղը վերանա:

Այդպիսի բան չկա: Այս օրենքն անում ենք, որպեսզի մեր ժողովուրդը նաև ի վիճակի լինի պաշտպանության հարցեր լուծելու: Այդպիսի փորձ ունեն աշխարհի շատ երկրներ, անկախ նրանից, որ այդ զենքերը մեկ-մեկ կրակում են, բայց,  որպես կանոն, կրակում են ապօրինի զենքերով:

Հիմա խոսքը գնում է զենքերի օրինականացման դաշտը ավելի վերահսկելի դարձնելու մասին:

Մեր պետական ինստիտուտների համար բացում ենք շատ բարդ իրողություններ: Ստանդարտները պետք է ատամներով ձևավորենք, որովհետև եթե ստանդարտները բացակայում են, դրանք վերածվում են սուրմալուների: Մեր կողմից սահմանված ստանդարտներին պիտի տիրություն անենք»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին