Կարևոր իրադարձություններ

Ծորակից հոսած կապույտ ջրից նմուշառում է կատարվել

05 Սեպտեմբեր, 2022 11:26
Ծորակից հոսած կապույտ ջրից նմուշառում է կատարվել

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ջրի նմուշառում է կատարել այն շենքի բնակիչների տներից, որոնք օրեր առաջ բողոքում էին, թե ծորակներից կապույտ ջուր է հոսում։

«Կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, շենքի բնակարաններից խմելու ջրի նմուշառում ենք արել։ Համապատասխան լաբորատոր հետազոտություններ են արվել, և որևէ շեղում կամ անհանգստացնող բան չի հայտնաբերվել։

Մեկ բնակչի բնակարանում սրբիչները կապույտ են եղել սրբվելուց հետո, և այդ դեպքը չենք ակրող տարածել բոլորի վրա», -ասել է ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչը։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին