Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի

03 Սեպտեմբեր, 2022 15:55
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 3-ի ցերեկը և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ը, 8-ի գիշերն առանձին շրջաններում և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը, 7-ի ցերեկը և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին