Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    402,5
    420,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 1 ամիս պատրաստվելուց հետո ընդդիմությանը հաջողվեց Ֆրանսիայի հրապարակում հավաքել մոտ 2500 մարդ. Տարոն Չախոյան

02 Սեպտեմբեր, 2022 21:25
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
 Ավելի քան 1 ամիս պատրաստվելուց հետո ընդդիմությանը հաջողվեց Ֆրանսիայի հրապարակում հավաքել մոտ 2500 մարդ. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ավելի քան 1 ամիս պատրաստվելուց հետո ընդդիմությանը հաջողվել է Ֆրանսիայի հրապարակում այսօր հավաքել մոտ 2500 մարդ։

Անգամ օվկիանոսային զովը, ծովափնյա հանգիստն ու արևայրուքը չօգնեց, որ գոնե մի փոքր ավելի շատ մարդ հավաքեն։

Կեղծ օրակարգով, ակնհայտ ստերով, սպառնալիքներով, հայհոյանքներով ու բռնություններով համեմված այս շարժումը, եթե իհարկե սա կարելի է համարել շարժում, ի սկզբանե դատապարտված էր տապալման։

Արձանագրենք, որ մաշեցնելու գործում վարպետացած Քոչարյան Ռոբերտին իրոք հաջողվեց մաշեցնել լաոներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին