Կարևոր իրադարձություններ

Որևէ գաղտնի բանակցության չենք գնացել, չենք գնում ու չենք գնալու. Վիտալի Բալասանյան

02 Սեպտեմբեր, 2022 16:55
Որևէ գաղտնի բանակցության չենք գնացել, չենք գնում ու չենք գնալու. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում տեղի ունեցած տոնական միջոցառումից հետո Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների որոշ հարցերին՝ Բերձորում ադրբեջանցի գեներալների հետ շրջելու վերաբերյալ,  նա նշեց, որ բոլոր հարցերի պատասխանը կփոխանցի մամուլի ծառայությունը, որին էլ կարող են դիմել լրարողները:

«Եթե ձեզ թվում է, թե բոլոր հարցերին թույլատրելի է բոլոր տեղերում պատասխանել, դուք չարաչար սխալվում եք:

Մենք որևէ գաղտնի բանակցության չենք գնացել, չենք գնում ու չենք գնալու։ Հայերեն բացատրում եմ՝ դիմեք մամուլի ծառայությանը և կստանաք բոլոր հարցերի պատասխանները»,-ասաց Բալասանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին