Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ Էջմիածնում բռնկված հրդեհից

01 Սեպտեմբեր, 2022 22:31
Մանրամասներ՝ Էջմիածնում բռնկված հրդեհից

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում․ իրականացվել է բնակիչների տարահանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին