Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում

01 Սեպտեմբեր, 2022 20:15
Հրդեհ է բռնկվել Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։47-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 15:02-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին