Կարևոր իրադարձություններ

Չշահագործվող 654 ավտոմեքենա աճուրդի կհանվի

01 Սեպտեմբեր, 2022 16:05
Չշահագործվող 654 ավտոմեքենա աճուրդի կհանվի

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող ավտոմեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ։ 

Նման որոշում ընդունելը պայմանավորված է բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին, տեսչական մարմինների ղեկավարներին տրված ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով՝ չշահագործվող՝ անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն, ավտոմեքենաները հաշվեկշռից հանելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու վերաբերյալ։

Ըստ այդմ՝ նախատեսվում է 654 ավտոմեքենա ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։

Ինչպես նշել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդյունքում կանխատեսվում է նախնական  200 մլն դրամի մուտք պետբյուջե: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին