Կարևոր իրադարձություններ

Ուսուցիչների ուղղորդմամբ կկերտեք հայրենասեր, իրավագիտակից, արժանապատիվ քաղաքացու ուղին. քաղաքապետ

01 Սեպտեմբեր, 2022 12:26
Ուսուցիչների ուղղորդմամբ կկերտեք հայրենասեր, իրավագիտակից, արժանապատիվ քաղաքացու ուղին. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ. 

«Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ,

Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Հանրակրթության բնագավառի ընթացիկ փոփոխությունները միտված են ներառականության, մատչելության ապահովմանը, կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության խթանմանը:

Վստահ եմ, որ ամենօրյա և նվիրյալ աշխատանքի արդյունքում մեր համատեղ ծրագրերն անպայման հաջողելու են: Բոլորիս ջանքերն ուղղված են, ոլորտի համալիր բարեփոխումների շնորհիվ, կրթության նոր որակ ձևավորելուն:

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին: Հորդորում եմ լավ սովորել, քանի որ 21-րդ դարը հենց գիտելիքինն է:

Լավ կրթությունը ձեր ապագայի հուսալի երաշխավորն է լինելու, և մեր պետությունը հենց այդ ուղղությամբ է շարժվում:

Համոզված եմ՝ ուսուցիչների ուղղորդմամբ կկերտեք հայրենասեր, իրավագիտակից, արժանապատիվ քաղաքացու ուղին:

Բարի երթ…»:

 

Լրահոս

Դիտել ավելին