Fishki.net կայքը ներկայացնում է գեղեցիկ, ինչպես նաև ամենաճոխ և թանկ համակարգչային ստեղնաշարերը։
1. Fingerworks Keyboard Touchstream: $1500
Այս ստեղնաշարի նախնական գինն ընդամենը 340 դոլար է եղել, բայց քանի որ դրա օրինակները շատ արագ գնել են, գինը կտրուկ բարձրացել է: Այլևս նման ստեղնաշարեր չեն արտադրվում, այն հնարավոր կլինի գտնել թերևս eBay-ում։
2. 2000-IS-DT: $2200
Պաշտպանիչ շերտով, չժանգոտվող պողպատից այս ստեղնաշարը կդիմանա ցանկացած պայմաններում՝ խոնավության, կեղտի և անգամ ծայրահեղ ջերմաստիճանի։
3. Optimus Maximus: $2400
Այս ստեղնաշարի դիզայնը մշակել է Արտեմի Լեբեդևի ստուդիան: Այն կարելի է հարմարեցնել ցանկացած ձևով: Ստեղնաշարը պարզ և օրիգինալ դիզայն ունի, իսկ յուրաքանչյուր ստեղնի նշանակությունը կարելի է փոխել սեփական հարմարությամբ: Ձախ կողմից ստեղների մի ամբողջ հատված լցված է սոցցանցերի ստեղներով՝ Twitter-ի, Facebook-ի...
4. Optimus Popularis: $2554
Սա ևս մեկ ստեղնաշար է Լեբեդևի ստուդիայից, և այն նախորդի կոմպակտ տարբերակն է: Այն նույնպես կարելի է փոփոխել սեփական հարմարությամբ, տեղադրել լեզուներ և նշաններ։
5. Happy Hacking Keyboard HP: $ 4400
Այս ճապոնական ստեղնաշարը ձեռքով պատված է ավանդական ճապոնական լաքով, իսկ ստեղների քանակը 60 է: Ընդ որում՝ դրա գինը 4400 դոլար է։