Կարևոր իրադարձություններ

Դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի առաջ կընդգրկվեն նախադպրոցական ծրագրերում

28 Հուլիս, 2022 12:11
Դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի առաջ կընդգրկվեն նախադպրոցական ծրագրերում

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:

«Ծրագրի վերջնանպատակի համար սահմանվել են 3 ռազմավարական ուղղություններ՝ համընդհանուր ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում:

Մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում:

Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր:

 

Լրահոս

Դիտել ավելին