Բիզնեսն է պետական համակարգին ու միջազգային կառույցներին փոխանցում տնտեսական զարգացման խնդիրներն ու հնարավորությունները, որոնց ուղղությամբ հնարավոր է փոխել քաղաքականությունը: Ինչպես զարգացնել բիզնեսն անկայուն ժամանակաշրջանում, ինչպիսի օրակարգ է էական բիզնեսի համար և ինչպես կարող են պետական ու միջազգային կառույցները լինել համահունչ բիզնեսին:
Այս հարցերի պատասխանները ներկայացվեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած հանդիպմանը: «Բիզնես նախաճաշի» ձևաչափով հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, բիզնես համայնքի տարբեր ընկերություններ, դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
«Բիզնես նախաճաշի» հանդիպման մանրամասները` Shabat.am-ի ռեպորտաժում: