Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավորները պարտավոր են իրենց գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվողականություն ներկայացնել. Վարդանյան

17 Մայիս, 2022 11:42
ԱԺ պատգամավորները պարտավոր են իրենց գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվողականություն ներկայացնել. Վարդանյան

«Եթե որևէ հիմնարկի որևէ աշխատակից առանց հիմնավոր պատճառի, առանց հայտարարելու, թե ինչ է տեղի ունենում, բացակայի, այդ անձն անմիջապես պատասխանատվության կենթարկվի: Տվյալ դեպքում, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ներքո, մենք ունենք նման գործընթաց: Ասեմ ավելին, որ չի էլ հայտարարվել ԱԺ նիստի կամ նստաշրջանի բոյկոտ, հանձնաժողովների նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես դասից փախչելու, այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ»,- այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն

Ինչպես նաև Վարդանյանը նշեց, որ ԱԺ պատգամավորները պարտավոր են իրենց գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվողականություն ներկայացնել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին