Կարևոր իրադարձություններ

Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

19 Հոկտեմբեր, 2015 09:42
Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-
Տաթև ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (ընկել է մեկ քար՝ մոտ 1 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

 

Լրահոս

Դիտել ավելին