Կարևոր իրադարձություններ

Եթե նման առաջարկ լինի՝ ես կառաջարկեմ , որ դա լինի ինձնից հետո. Ալեն Սիմոնյանը` պետբյուջեի հաշվին անձնական բժիշկ ունենալու մասին (տեսանյութ)

14 Սեպտեմբեր, 2021 18:04
Եթե նման առաջարկ լինի՝ ես կառաջարկեմ , որ դա լինի ինձնից հետո. Ալեն Սիմոնյանը` պետբյուջեի հաշվին անձնական բժիշկ ունենալու մասին (տեսանյութ)

Վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու բուժսպասարկումը: Նախագծով ԱԺ նախագահին մտադիր են հատկացնել անձնական բժիշկ՝ բյուջեի հաշվին: Այս մասին Shabat.am-ը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից: 

«Անկեղծ ասած ես մամուլից եմ տեղեկացել դրա մասին և կարող եմ ասել, որ իմ իմանալով դա փաթեթի մի մաս է, որով օրենքների համապատասխանեցում է տեղի ունենում Սահմանադրությանը: Կարծում եմ, որ եթե նման նախաձեռնություն լինի կոնկրետ իմ մասով՝ ես առաջարկով հանդես կգամ, որպեսզի այդ դրույթը՝ օրինակի համար սկսի գործել 9-րդ գումարման Ազգային ժողովից սկսած, որովհետև այս փուլում և այս իրավիճակում դա ավելի ճիշտ կլինի, մարդիկ սովոր են ամեն ինչ կապել իմ անվան հետ: Առողջությունը այնպիսի բան է, որ ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլինի, և սա աղմուկ է՝ ոչնչի շուրջ: Կրկնում եմ՝ Սահմանադրությանը համապատասխանեցվում են ինչ-որ օրենքներ և դա այդ փաթեթի շրջանակում ինչ-որ տեղեկություն է, ինչի մասին այս պահին ավել տեղեկություն ես չունեմ: Կրկնում եմ նորից՝ եթե նման առաջարկ լինի՝ ես կառաջարկեմ , որ դա լինի ինձնից հետո, ես դրա հետ կապված որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում հիմա»,- ասաց ԱԺ նախագահը:

Просмотрено Mariam Melkumyan в 16:53
 
ВводАа

 

Լրահոս

Դիտել ավելին