Կարևոր իրադարձություններ

Մանուշակագույն կարտոֆիլը օգնում է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը

18 Հոկտեմբեր, 2015 17:44
Մանուշակագույն կարտոֆիլը օգնում է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը

Եթե օրական ուտեք 1 հատ մեծ մանուշակագույն կարտոֆիլ, ապա կարելի է նշանակալիորեն նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը, ասում են Հնդկաստանի գյուղատնտեսական հետազոտական ինստիտուտի աշխատակիցները, հայտնում է rosbalt.ru-ն:

Մանուշակագույն կարտոֆիլը պարունակում է հատուկ միացություններ, որոնք օգնում են սպանել հաստ աղիքի քաղցկեղի ցողունային բջիջները: Այդ միացությունները քաղցկեղային բջիջներին չեն թողնում բաժանվել և տարածվել օրգանիզմում:

Ցողունային բջիջները կյանքի բանալին են ոչ միայն առողջ օրգանիզմի համար, այլ նաև ուռուցքների: Այդ պատճառով կարևոր է վերացնել քաղցկեղային ցողունային բջիջները: Գիտնականները պարզել են, որ նույնիսկ եփելուց հետո էլ այդ կարտոֆիլի հակաքաղցկեղային հատկությունները պահպանվում են: Փորձի արդյունքում կարտոֆիլից ստացված հյութը քաղցկեղային բջիջներին սպանել է:
Դա հաստատվել է նաև քաղցկեղով հիվանդ լաբորատոր մկների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին