Հայ կոմպոզիտոր, Իսպանիայի Թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը հունիսի 22-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում, թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:
Սևան Ղարիբյանը Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր։