Կարևոր իրադարձություններ

Ձկան յուղը լնդերը բուժում է մեկ օրում

18 Հոկտեմբեր, 2015 16:09
Ձկան յուղը լնդերը բուժում է մեկ օրում

Ձկան յուղը մեկ օրում բուժում է լնդերը, հայտնում է Reuters-ը: Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետներն ապացուցել են ձկան յուղի օգտակարությունը լնդերի համար:

Փորձերը ցույց են տվել, որ ձկան յուղը կանխում է պարոդոնտիտի (լնդերի քրոնիկ բորբոքում) զարգացումը, և, որպես հետևանք, ատամների կորուստը: Լնդերի վրա այդպիսի ազդեցությունը բացատրվում է ձկան յուղի մեջ օմեգա-3 ճարպային թթուների պարունակությամբ:

Գիտնականներն ուսումնասիրել են 9 000 մարդու սննդակարգն ու բերանի խոռոչի առողջությունը: Պարզվել է՝ նրանք, ովքեր վերջին 24 ժամում ամենից շատ օմեգա-3 պարունակող մթերքներ են օգտագործել, 22%-ով պակաս են լնդերի բորբոքում ունեցել:

Քանի որ ձկան յուղի մեջ օմեգա-3 ամենից շատն է պարունակվում, այդ մթերքն անվանվել է ամենաարդյունավետը պարոդոնտիտի կանխարգելման համար:

Գիտնականներն առայժմ չեն պարզել՝ հատկապես ինչ քանակությամբ պետք է օմեգա-3 պարունակող մթերքներ օգտագործել լնդերի և ատամների առողջության համար, բայց առաջիկայում այդ թեմայով մասշտաբային հետազոտություն կկատարվի:

 

Լրահոս

Դիտել ավելին