Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    569
    577

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Հրանուշ Հակոբյանն ընդունել է “Glօbal Hope Network International” կազմակերպության պատվիրակությանը

07 Հոկտեմբեր, 2015 18:20
Հրանուշ Հակոբյանն ընդունել է “Glօbal Hope Network International” կազմակերպության պատվիրակությանը

Հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց “Glօbal Hope Network International” (Շվեյցարիա) կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Հալ Ջոնսի գլխավորությամբ և Կամավորական ծրագրերի ղեկավար Վազգեն Մելքոնյանի ուղեկցությամբ: Պատվիրակության ղեկավարը նախարարին տեղեկացրեց, որ իրենց հիմնական գործունեությունը ծանր իրավիճակում հայտնված երկրներին մարդասիրական օգնություն և սեփական ուժերով այդ իրավիճակներից դուրս գալու հարցում խորհրդատվություն տրամադրելն է: Ներկայումս իրենք Հայաստանում են գտնվում սիրիահայությանը աջակցող ծրագրերում, ինչպես նաև Հայաստանի գյուղերում աղքատության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներում համագործակցելու նպատակով: Կազմակերպության միջոցներով Սպիտակում արդեն իսկ իրականացվել է «Եսթերի տուն» ծրագիրը, որի նպատակն է ապաստան տալ և աջակցել Սիրիայից և Իրաքից Հայաստան եկած փախստականներին: Շնորհակալություն հայտնելով հյուրերին մարդասիրական գործունեության համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց սիրիահայության համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը, սահմանված արտոնությունները՝ նշելով, որ հիմնական դժվարությունը նրանց բնակարանով և աշխատանքով ապահովելն է: Նախարարը նաև գոհունակությամբ ընդունեց Սպիտակում կառուցված բնակարանների մասին լուրը և պատրաստակամություն հայտնեց նախարարության կողմից հնարավորինս աջակցել բնակեցման և կազմակերպչական այլ հարցերում: Հալ Ջոնսը նշեց, որ աշխարհում ընդունված է փախստականների համար ճամբարներ կառուցելը, ինչին նախարարը պատասխանեց, որ Հայաստանի համար ընդունելի չէ այդ գաղափարը, քանի որ հայաստանցիներս սիրիահայերին նայում ենք որպես հարազատների և մեր դռներն ու հոգիները բաց են նրանց առջև: Նա հյուրերին ծանոթացրեց Հայաստան տեղափոխված սիրիահայության համար դեռևս 2013 թվականին Աշտարակ քաղաքին հարակից տարածքում «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս կառուցելու ծրագրին և իրականացված նախագծային աշխատանքներին, որոնք, սակայն, ծախսատար լինելու պատճառով առայժմ կանգ են առել: Նախարարը նաև նշեց, որ լիահույս է, թե առաջիկայում կգտնվեն հնարավորություններ՝ այդ հետաքրքիր նախագիծը կյանքի կոչելու համար: Զրույցի ընթացքում քննարկվեցին “Glօbal Hope Network International” կազմակերպության հետ համագործակցության հարցեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին