Կարևոր իրադարձություններ

Իրաքը ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող Անբար գավառում ռադիոհեռարձակում է սկսել

17 Հոկտեմբեր, 2015 20:00
Իրաքը ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող Անբար գավառում ռադիոհեռարձակում է սկսել

Իրաքի զինված ուժերը ռադիոկայան են բացել, որը պետք է հեռարձակվի երկրի Անբար գավառում, որի մեծ մասը վերահսվում է ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին իրաքյան նորությունների գործակալությանը հաղորդել է բանակի ներկայացուցիչ Աբդել Քերիմ Մուհամեդ Զուբաին:

«Ռադիոկայանի միջոցով զինվորականները կարող են դիմել Անբարի բնակչությանը` կոչ անելով տեղեկություններ հաղորդել զինյալների գտնվելու վայրի և նրանց տեղափոխությունների մասին»,- ասել է նա:

Նրա խոսքերով` իրաքյան ինքնաթիռներն «այդ շրջաններ հազարավոր թերթիկներ են թափել, որտեղ տեղեկացվում է ռադիոկայանի հեռարձակման հաճախականության մասին, և բնակչությանը կոչ է արվում լսել այն, որպեսզի այդ շրջանները շուտով անցնեն Իրաքի իշխանության տակ»:

 

Լրահոս

Դիտել ավելին