Լյուքս դասի տեխնոլոգիական սարքերի պատրաստմամբ զբաղվող իտալական Caviar ընկերությունը հատուկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ «նախագահական» iPhone 6s հեռախոսների հավաքածու է ստեղծել։
Ինչպես նշում է lenta.ru-ն, սմարթֆոնը պատրաստված է տիտանից, իսկ դրա հետին պանելը զարդարում է Պուտինի ոսկյա կիսադեմը, ինչպես նաև երկրի ազգային զինանշանը, որի տակ դաջված է ՌԴ օրհներգից մի տող։
Հայտնի է, որ 199.000 ռուբլի արժողությամբ «նախագահական» սմարթֆոնն արտադրվել է խիստ սահմանափակ քանակությամբ` ընդամենը 63 օրինակ։ Աղբյուրը մանրամասնում է, որ այսօր Պուտինը նշում է ծննդյան 63-րդ տարեդարձը։