Վաչե Գաբրիելյանի ղեկավարած միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության աշխատակիցները մի քանի օրից սեփական «տանիքը» կունենան՝ կտեղափոխվեն Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենք, որտեղից 400 քմ մակերես են վարձակալել, 1 քմ-ն՝ 4 հազար 934 դրամ վարձավճարով։ 1 տարի առաջ ձեւավորված այս գերատեսչությունն աշխատանքային ոչ բավարար պայմանների պատճառով անգամ քաղծառայողի պաշտոնների մրցույթ չէր հայտարարում, եւ նախարարությունը գործում էր նախատեսվածից պակաս կազմով՝ մոտ 15 հոգով։ Վարձակալության ժամկետն օգոստոսի 1-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ն է: