Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

13 Մարտ, 2018 15:54
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է երկրի ԱԳՆ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Լոնդոնից պահանջել է ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը, սակայն մերժում է ստացել:

Միջանկյալ նշենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝  33-ամյա Յուլիային: Այդ միջադեպից հետո արևմտյան լրատվամիջոցները գրեցին, թե ռուսական կողմն է պատվիրել Սկրիպալի թունավորումը, սակայն Մոսկվան հերքում է այդ տեղեկությունները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վերջնաժամկետ է ներկայացրել՝ բացատրելու, թե ինչպես է ռուսական քիմիական զենքն օգտագործվել բրիտանական հողում Սերգեյ Սկրիպալի սպանության փորձի համար:

 

Կարդացեք նաև՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջնաժամկետ է ներկայացրել Պուտինին՝ բացատրելու Սկրիպալի դեմ մահափորձը

Թիլերսոնը Սկրիպալի դեմ մահափորձի համար մեղադրել է Ռուսաստանին

 

 

Լրահոս

Դիտել ավելին