Կարևոր իրադարձություններ

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ խոսնակ

27 Ապրիլ, 2024 00:12
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ խոսնակ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։

«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին