Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջնաժամկետ է ներկայացրել Պուտինին՝ բացատրելու Սկրիպալի դեմ մահափորձը

13 Մարտ, 2018 11:59
Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջնաժամկետ է ներկայացրել Պուտինին՝ բացատրելու Սկրիպալի դեմ մահափորձը

Մե Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վերջնաժամկետ է ներկայացրել՝ բացատրելու, թե ինչպես է ռուսական քիմիական զենքն օգտագործվել բրիտանական հողում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի սպանության փորձի համար: Այս մասին հայտնում է բրիտանական Times պարբերականը:

Միջանկյալ նշենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝  33-ամյա Յուլիային: Այդ միջադեպից հետո արևմտյան լրատվամիջոցները գրեցին, թե ռուսական կողմն է պատվիրել Սկրիպալի թունավորումը, սակայն Մոսկվան հերքում է այդ տեղեկությունները: 

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար «շատ հավանական է՝ պատասխանատու է ռուսական կողմը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին