Կարևոր իրադարձություններ

Թիլերսոնը Սկրիպալի դեմ մահափորձի համար մեղադրել է Ռուսաստանին

13 Մարտ, 2018 10:57
Թիլերսոնը Սկրիպալի դեմ մահափորձի համար մեղադրել է Ռուսաստանին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքը՝ դա անվանելով «խայտառակ արարք»: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Թիլերսոնի խոսքով՝ թունավորումը «ակնհայտ գալիս է ռուսական կողմից» և «պատասխան արձագանքի կհանգեցնի»: ԱՄՆ պետքարտուղարը, սակայն, խոստովանեց, որ  չգիտի՝ ՌԴ կառավարությունն ինչ-որ կերպ ներգրավված է այդ ամենին, թե՝ ոչ:

«Մենք լիովին վստահում ենք Մեծ Բրիտանիայի հետաքննությանը: Ռուսաստանը, հնարավոր է, պատասխանատու է նախորդ շաբաթ Սոլսբերիում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար»,- ասել է Թիլերսոնը:

Նշենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային: Այդ միջադեպից հետո արևմտյան լրատվամիջոցները գրեցին, թե ռուսական կողմն է պատվիրել Սկրիպալի թունավորումը, սակայն Մոսկվան հերքում է այդ տեղեկությունները: 

Հիշեցնենք, որ 2006 թվականին Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվեց 13 տարվա ազատազրկման՝ Լոնդոնի օգտին լրտեսություն կատարելու համար: 4 տարի անց նա հայտնվեց Մեծ Բրիտանիայում, երբ նրան ներում շնորհեցին և փոխանակեցին ԱՄՆ-ում ձերբակալված 10 մարդու հետ:  

 

Լրահոս

Դիտել ավելին