Կարևոր իրադարձություններ

Խեսեն վերջնագիր է ներկայացրել Ռեալին

14 Հոկտեմբեր, 2015 13:22
Խեսեն վերջնագիր է ներկայացրել Ռեալին

Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Խեսե Ռոդրիգեսի գործակալ Խինես Կարվախալը դիմել է «արքայական ակումբի» ղեկավարությանը եւ ներկայացրել վերջնագիր։ Նա ակնարկել է, որ հարձակվողն այլ թիմ կփնտրի, եթե շարունակի ստանալ այդքան քիչ խաղային ժամանակ։

 
«Խեսեն պետք է ավելի շատ խաղա։ Հենց այդպես է բարձրանում ֆուտբոլիստների ոգեւորությունը։ Իրավիճակը շատ բարդ է, եւ ակումբը պետք է որոշում կայացնի։ Խեսեն լավ մարզավիճակում է եւ գերազանց կերպով է աշխատում մարզումների ժամանակ, սակայն եթե չի խաղում... Խեսեն պետք է օգտվի այն հնարավորությունից, որը նրան կընձեռնվի»,- Կարվախալի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
 

Լրահոս

Դիտել ավելին