Արմեն Ջիգարխանյանը հայտարարել է, որ իր հարազատ քույրը դավաճան է, հայտնում է 7days.ru-ն:
Ըստ դերասանի՝ Մարինա Ջիգարխանյանը դավադրություն է կազմել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ և «ուզում է իր մահը»: Դերասանի մտերիմ ընկերոջ՝ Վլադիմիր Բիստրյակովի խոսքով՝ Ջիգարխանյանն իր քրոջն անվանել է «վատ մարդ», որովհետև նա «կապվել է» իր կնոջ հետ:
Ավելի վաղ Մարինա Ջիգարխանյանն «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ իր եղբայրն ինքնուրույն որոշում է ընդունել ամուսնանալ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային նվերներ է նվիրել, իսկ հիմա իրեն ծաղրի առարկա է դարձնում ամբողջ երկրի առջև: