Կարևոր իրադարձություններ

Ոսկե խաղակոշիկի համար պայքարում առավելություն եմ զգում մրցակիցներիս նկատմամբ

14 Հոկտեմբեր, 2015 12:34
Ոսկե խաղակոշիկի համար պայքարում առավելություն եմ զգում մրցակիցներիս նկատմամբ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է իր շանսերը ազգային առաջնություններում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստի համար տրվող «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար պայքարում:

-Ոսկե խաղակոշիկի համար պայքարում ով է ձեր գլխավոր մրցակիցը, հաշվի առնելով, որ Մեսսին վնասվածքի պատճառով երկար ժամանկով շարքից դուրս է մնացել:

- Կան շատ այլ առաջնություններ, որտեղ լավ հարձակվողներ են խաղում, օրինակ, Պրեմյեր լիգան ու Բունդեսլիգան: Արժանի հարձակվողները շատ են. Ռունին, Ագուերոն, Լևանդովսկին, նույն Մեսսին , Լուիս Սուարեսը, Բենզեման հիանալի տեսք ունի: Այսինք բավականաչափ բարձրակարգ ֆոտբոլիստներ կան, ովքեր կարող են հաղթել այդ մրցանակը:

Ճիշտ է, ես որոշակի առավելություն եմ զգում նրանց նկատմամբ, որովհետև արդեն 4 անգամ հաղթել եմ «Ոսկե խաղակոշիկը», և ցանկանում եմ այն կրկին ստանալ»,- ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն 7 խաղում 5 գոլ է խփել: 

 

Լրահոս

Դիտել ավելին