Ֆրանսիայի ավելի քան հարյուր հիսուն հազար քաղաքացիներ խնդրագիր են ստորագրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին առաջին տիկնոջ պաշտոնական կարգավիճակ տալու դեմ:
Այս մասին տեղեկացնում է Huffington Post-ը:
«Ազգային հավասարություն» հասարակական շարժումը, որը նախաձեռնել է խնդրագիրը, նշում է, որ Բրիջիթ Մակրոնը երկու կամ երեք օգնական ունի, երկու քարտուղար և անվտանգության ծառայության երկու աշխատակից։ Նրա կարծիքով՝ դա միանգամայն բավարար է: