Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են նախորդ տարիներին տեղադրված բակային խաղերի գունազարդման աշխատանքները: Այս գործընթացն իրականացվում է ամեն տարի, իսկ նպատակը արևից խունացած մետաղյա կառուցվածքների տեսքը վերականգնելն ու կորոզիայի վտանգը կանխելն է:
Աշխատանքներն ընթանում են համաձայն նախապես բակերում կատարված գույքագրման:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն