30% աղքատություն ունեցող երկրում հարուստ են թվում մի քանի միլիոն դրամ ունեցող պաշտոնյաները, սակայն համեմատելով իսկական հարուստ պաշտոնյաների հետ, որոնք դոլարային միլիոնատերեր են՝ այդ մարդիկ կարող են նույնիսկ աղքատ համարվել:
Օրինակ՝ 2017թվականի դրությամբ՝ Հրաչյա Ռոստոմյան՝ 100.000 դոլար, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ունեցվածքը՝ 150.000դոլար , բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ունեցվածքը շուրջ 180.000 դոլար է, իսկ այս աղքատ նախարարների մեջ քիչ ավելի հարուստ է Իգնատի Առաքելյանը՝ 200.000 դոլար:
Մենք ուսումնասիրել են Կառավարության անդամների հայտարարագրերը և պարզել, որ կառավարությունում ըստ հայտարարագրերի կա 13 դոլարային միլիոնատեր:
Կարեն Կարապետյան- շուրջ 6 մլն դոլար
Մարզպետ Կարապետ Գուլոյան-շուրջ 6 մլն դոլար
Մարզպետ Արթուր Խաչատրյան-4.5 մլն դոլար
Վարդան Հարությունյան-4 մլն դոլար
Արամայիս Գրիգորյան - 3.5 մլն դոլար
Դավիթ Հարությունյան-նվազագույնը՝ 3մլն
Վահան Մարտիրոսյան- շուրջ 2 մլն դոլար
Արմեն Ամիրյան - շուրջ 2մլն դոլար
Լևոն Մկրտչյան-նվազագույնը-2 մլն
Դավիթ Լոքյան-նվազագույնը 2մլն
Աշոտ Մանուկյան-նվազագույնը 1մլն
Վաչե Գաբրիելյան-նվազագույնը-1մլն
Արթուր Ջավադյան-1 մլն դոլար
Այս պաշտոնյաների կողքին դոլարային միլիոնատեր շուտով կարող են դառնալ
Պետական գույքի կառավարման վարչության պետ՝ Արման Սահակյանը, ով այսօր արդեն ունի հայտարարագրված կես միլիոն դոլար, և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ կրկին կես միլիոն դոլար:
Այս տվյալներից ամենևին չպետք է եզրակացնել, որ հասարակությունն ունենում է ամբողջական պատկերը՝ մեծահարուստ պաշտոնյաների մասին: Ովքեր հիմնականում չեն ներկայացնում իրենց ունեցվածքի իրական չափերը:
Գործարար Հենրի Ֆորդն է ասել. «Մի հարցրեք՝ ինչպես եմ վաստակել առաջին միլիոնը, մնացածի մասին՝ խնդրեմ»:
Հետաքրքիր է, թե այս մարդկանցից իրականում ովքեր են արդար վաստակել իրենց առաջին միլիոնը: Այդ մասին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում: