Կարևոր իրադարձություններ

Զանգահարել և հայտնել, որ իր որդուն դանակահարել են

13 Հոկտեմբեր, 2015 13:44
Զանգահարել և հայտնել, որ իր որդուն դանակահարել են
 
Հոկտեմբերի 11-ին` ժամը 15:40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ իր որդուն դանակով հարվածել են:
 
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայի տարածքում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Արթուր Ղ.-ն բռունցքով 2 անգամ հարվածել է 1957 թ. ծնված Սեյրան Լ.-ի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո Սեյրան Լ-ն գլխով 3 անգամ հարվածել է Արթուր Ղ.-ի դեմքին և փայտով հարվածել նրա կրծքավանդակին` դեմքի և կրծքավանդակի մասերում պատճառելով վնասվածքներ:
 
Սեյրան Լ.-ն և Արթուր Ղ.-ն հաժարվել են դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց և ստորագրությամբ բաց են թողնվել:
 
Կատարվում է հետաքննություն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին